կարևոր
1054 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-26 17:29

Մարզպետարանից հերքում են, մինչդեռ Արմաշի համայնքապետի խոսքով՝ կրակոցներ հաճախակի են լինում

Մարզպետարանից հերքում են, մինչդեռ Արմաշի համայնքապետի խոսքով՝ կրակոցներ հաճախակի են լինում

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե թշնամին կրակել է Արարատի մարզի Արմաշ եւ Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արարատի մարզպետարանն ու նշել, որ հուլիսի 26-ին թշնամին հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի Երասխի ուղղությամբ:

Մինչդեռ, Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանի խոսքով՝ գյուղի ուղղությամբ թշնամին այսօր առավոտյան ժամերին էլ կրակ արձակել է: «Եթե թուրքը կրակում է մեր գյուղի ուղղությամբ, դա նույնն է, որ կրակում է Երեւանի, Արտաշատի ուղղությամբ»,- ընդգծել է նա՝ նշելով, որ կրակոցներ հաճախակի են լինում:

Իսկ Սուրենավանի համայնքապետ Կարո Կարապետյանը հերքել է լուրերը՝ վստահեցնելով, որ իրենց գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել:

Ավելի վաղ yerevan.today-ը հայտնել էր, որ առավոտյան ժամը 11։30 ից թշնամին ակտիվացրել է կրակոցները Արմաշի լճեր կոչվող ծկնաբուծարանի և Սևակավան գյուղի ուղղությամբ։

Իսկ ՀՀ ՊՆ պաշտոնապես հաայտարարել է միայն Գեղարքունիքի հատվածում այս գիշեր տարբեր տրամաչափերից արձակած կրակոցների մասին, ինչպես նաև Երասխի ուղղությամբ այսօր առավոտից թշնամու կիրառած տարբեր զինատեսակների մասին, որին հայկական զինուժը հակազդող գործողություններով է պատասխանում։