կարևոր
1012 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-26 17:07

Արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն. ԱՀ ՊԲ

Արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն. ԱՀ ՊԲ

Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: