կարևոր
1024 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-26 16:43

Իրանում արդեն 10 օր է՝ շարունակվում են ջրի պակասի դեմ ցույցերը

Իրանում արդեն 10 օր է՝ շարունակվում են ջրի պակասի դեմ ցույցերը

Իրանում արդեն 10 օր է շարունակվում են ջրի պակասի դեմ ցույցերը: Բողոքի ակցիաներն ի սկզբանե սկսվել են Խուզեստան նահանգից, որն էլ հենց տուժել է ջրի բացակայությունից:

Բայց ի համերաշխություն այս նահանգի բնակիչների՝ ցույցեր են սկսվել նաեւ երկրի այլ շրջաններում: Ակցիաներն ուղեկցվում են իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումներով:

Տարբեր տվյալներով՝ 3-ից 10 մարդ է զոհվել: Առնվազն 102 ցուցարար բերման է ենթարկվել: