կարևոր
76 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 16:26

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1264 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1264 նոր դեպք

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1264 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 404 023 է: 

Նախօրեին կատարվել է 19 375 թեստ, որից  9 807-ը՝ հակամարմինների, 9 568-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1665 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 374 753 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 5 714:

Դրականության օրական ցուցանիշը կազմում՝ 6,52%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 5,73%, վերջին 7 օրվանը՝ 6.44%: