կարևոր
118 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 15:27

Բողոքարկվում է Քաջարանի քաղաքապետի կալանքի որոշումը․ ՈւՂԻՂ

Բողոքարկվում է Քաջարանի քաղաքապետի կալանքի որոշումը․ ՈւՂԻՂ

Վերաքննիչ դատարանում ընթանում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը: Դատավորը Արմեն Դանիելյանն է:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: