կարևոր
1510 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-26 15:25

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում 7 հարց է

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում 7 հարց է

Հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 2-ին կկայանա նորընտիր Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օր է հայտարարվում օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ին: Այս մասին հայտարարել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Առաջին նիստի օրակարգում են հետևյալ հարցերը.

  1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում    
  2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն
  3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
  4. Մշտական հանձնաժողովների ստեղծում
  5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ  
  6. Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
  7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարանական մանդատ է ստացել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: