Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակ տոնեց Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում:
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց Գերմանիայից Յան-Լենդարդ Շտրուֆի հետ: 1 ժամ 14 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երկու սեթից հետո` 6:4, 6:3 հաշվով: Հաջորդիվ սերբ թենիսիստն ուժերը կչափի Իսպանիայից Ալեքսանդր Ֆոկինը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի (այս անգամ՝ հնգամյակի) ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:
Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան: