10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Թունիսում երկրի նախագահը պաշտոնանկ է արել երկրի վարչապետին եւ կասեցրել է խորհրդարանի աշխատանքը:
Սա տեղի է ունենում Թունիսում զանգվածային ցույցերի ու անկարգությունների ֆոնին:
Covid-19-ի դեմ պայքարում կառավարության քայլերից դժգոհ հազարավոր թունիսցիներ նախօրեին փողոց են դուրս եկել, բախվել ոստիկանների հետ: Թունիսի խորհրդարանական ընդդիմությունը նախագահի քայլերը որակում է որպես հեղաշրջում:
Բայց նախագահ Կաիս Սայիդը պնդում է, որ Սահմանադրությունն իրեն թույլ է տալիս անմիջական վտանգի դեպքում կասեցնել խորհրդարանի աշխատանքը: