12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: