կարևոր
235 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 13:09

Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 5 մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն էր, երկու տեսական փուլերով և առցանց ձևաչափով անցկացվել է հուլիսի 14-24-ը Երևանի «Քվանտ» վարժարանում։ Օլիմպիադային մասնակցել են 107 երկրի 619 աշակերտ՝ 556 տղա և 63 աղջիկ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և  Մհեր Կարագուլյանն արժանացել են արծաթե, իսկ նույն ուսհաստատության աշակերտներ Ռուբեն Համբարձումյանն ու Էրիկ Բաբասյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Լորետա Արզումանյանը՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանը և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Գուրգեն Ասատրյանը։

Հիշեցնենք, որ մաթեմատիկայի 61-րդ միջազգային օլիմպիադայում ևս Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։