կարևոր
1666 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-26 12:55

Բաքվում ընթանում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի դատավարությունը

Բաքվում ընթանում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի ու Գևորգ Սուջյանի դատավարությունը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր՝ հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանյանի եւ Գեւորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործով դատավարությունը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է լրտեսության մեջ։ Դատական նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։

Նշենք, որ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (ապօրինի զենք), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Նշենք, որ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են հրադադարի հաստատումից հետո Բերձոր-Շուշի ճանապարհին։