կարևոր
1342 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-26 12:25

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ վաղը Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու առաջարկը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ վաղը Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու առաջարկը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տևական ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը վաղը քննարկելու է Ադրբեջանին ամերիկյան միլիոնավոր դոլարների հասնող ռազմական օգնության դադարեցման առաջարկը Ներկալացուցիչների պալատում քվեարկության դնելու հարցը։

Ինչպես հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը դադարեցնելու օրենսդրական նախագիծն առաջնորդում են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ, մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ֆրենք Փալոնը, Դավիթ Վալադաոն, Ջեքի Սփայերը, խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև Բրեդ Շերմանն ու Ջուդի Չուն։

«Անկախ վաղվա քննարկման արդյունքից՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացվող օժանդակության բոլոր տեսակները դադարեցնելու հարցը Վաշինգտոնում սկսվել է քննարկվել հնարավոր ամենաբարձր մակարդակներում։

Այս խնդիրը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից մեկն է»,- գրել է նա։