Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, թշնամին հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց միջով։«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Tert․am–ին հայտնեել են, որ զինվորականների մեջ եղել է խնդիր, հնչել են անկանոն կրակոցներ, իսկ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանին ու դիրքերին կպած, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել աշխատակիցներին։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տարհանվել է շուրջ 150 աշխատակից։