կարևոր
226 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 11:54

Քաջարանի համայնքապետի կալանավորման դեմ բողոքի քննությունն այսօր է

Քաջարանի համայնքապետի կալանավորման դեմ բողոքի քննությունն այսօր է

Վերաքննիչ դատարանում այսօր քննվելու է  Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանի բողոքը: Դատական նիստը նշանակված է ժամը 15.00-ին, դատավորը Արմեն Դանիելյանն է:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

Մ.Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: