կարևոր
442 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 11:39

12 օր է Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հայտնում Սյունիքում անհետացած 2 զինծառայողի մասին

12 օր է Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հայտնում Սյունիքում անհետացած 2 զինծառայողի մասին

Մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեռ նորություն չկա՝ նշելով, որ որոնողական աշխատանքները ռուս գործընկերների միջնորդությամբ են շարունակվում:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դեպքին․ «Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։

Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։

Չնայած առանց այդ էլ ամեն ինչ շատ պարզ է։

Սրանք մտածում են, որ հայեցակարգեր մշակել/ընդունելով կամ ծառայություն կրճատելով կարողանալու են բարեփոխման իմիտացիա ստեղծել։

Իրականում ինչպես մյուս համարգերում զրոյացման գործընթաց է»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ: