կարևոր
61 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 10:50

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15,3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15,3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 4500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1500 քմ, Վեդի քաղաքում՝ 300 քմ 

Արագածոտնի մարզի՝  Աշտարակ քաղաքում՝ 8000 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 700 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Արգել գյուղում՝ 2000 քմ, Պտղնի գյուղում՝ 7000 քմ, Գետարգել գյուղում՝ 2 հա, Գետամեջ գյուղում՝ 6 հա, Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին՝ 2 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 600 քմ, Հալիձոր գյուղում՝ 1 հա, Ուժանիս գյուղում՝ 200 քմ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 5000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 1000 քմ, 

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15,3 հա: