կարևոր
1447 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-26 09:06

Այսօր հուլիսի 26-ն է․ 1788 թ. այս օրը Նյու Յորք նահանգը մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը

Այսօր հուլիսի 26-ն է․ 1788 թ. այս օրը Նյու Յորք նահանգը մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը

Հուլիսի 26, տարվա 207-րդ (նահանջ տարիներին՝ 208-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 158 օր։

  • 1788 թ. – Նյու Յորք նահանգը մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը։
  • 1847 թ. – Լիբերիան առաջինն էր Աֆրիկյան գաղութներից, որ հռչակեց իր անկախությունը։
  • 1882 թ. – Գերմանիայում առաջին անգամ բեմադրվեց Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան։
  • 1887 թ. – Վարշավայում տպագրվեց էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը։
  • 1897 թ. – ծնվել է Կարո Հալաբյանը, հայ խորհրդային նշանավոր ճարտարապետ (մահ. 1959 թ.):
  • 1905 թ. – ծնվել է Վախթանգ Անանյանը, հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին», մահ. 1980 թ.):
  • 1928 թ. – ծնվել է Սթենլի Կուբրիկը, ամերիկացի ճանաչված ռեժիսոր, նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ», մահ. 1990 թ.):
  • 1973 թ. – ծնվել է Քեյթ Բեքինսեյլը, անգլիացի դերասանուհի։
  • 1999 թ. – ավարտվեց Կարգիլյան պատերազմը՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև։