կարևոր
313 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-25 20:11

Հռոմի կաթոլիկ եկեղեցին այսօր առաջին անգամ նշել է Տարեցների միջազգային օրը

Հռոմի կաթոլիկ եկեղեցին այսօր առաջին անգամ նշել է Տարեցների միջազգային օրը

Հռոմի կաթոլիկ եկեղեցին այսօր առաջին անգամ նշել է Տարեցների միջազգային օրը, հաղորդում է vaticannews-ը։

Հռոմում այն նշվել է Սուրբ Պետրոս եկեղեցում. Մասնակցել են շուրջ 2000 մարդ Հռոմի թեմից  եւ նրա ասոցիացիաներից, որոնք հովվական գործունեություն էին իրականացրել տարեցների համար: Նրանց թվում եղել էին տարեց մարդիկ, որոնք առաջին անգամ կկարողանան դուրս գալ տներից, որտեղ նրանք ավելի քան մեկ տարի մեկուսացվել էին պանդեմիայի պատճառով:

Պատարագի ավարտին ներկա երիտասարդները տատիկներին, պապիկներին և տարեցներին Սուրբ Հոր ուղերձով ծաղիկ էին առաջարկել։ 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում մարդկանց կոչ էր արել զանգել, հետաքրքրվել և զրուցել իրենց տատիկների ու պապիկների հետ։

«Տատիկները, պապիկներն ու թոռները, տարեցներն ու երիտասարդները միասին ցույց են տալիս եկեղեցու գեղեցիկ կողմերից մեկը՝ սերունդների միությունը»,- ասել է Հռոմի պապը։

Նա նաև կոչ է արել երիտասարդներին «օրվա առթիվ այցելել իրենց տարեց մտերիմներին և նրանց շրջապատել սիրով և ջերմությամբ»։