կարևոր
577 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-25 19:44

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկի առաջատարը Չինաստանն է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկի առաջատարը Չինաստանն է

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 25-ին վիճարկվեց մեդալների 18 հավաքածու։ Ընդհանուր մեդալային հաշվարկի առաջատարը Չինաստանն է՝  6 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ։

Լող, տղամարդիկ, 400 մետր, համալիր

  1. Չեյս Կալիժ (ԱՄՆ)՝ 4.09,42
  2. Ջեյ Լիթերլենդ (ԱՄՆ)՝ 4.10,28
  3. Բրենդոն Սմիթ (Ավստրալի)՝ 4.10,38

Լող, տղամարդիկ, 400 մետր, ազատ ոճ

  1. Ահմեդ Այուբ Հաֆնաուի (Թունիս)՝ 3.43,36
  2. Ջեք Մաքլաֆլին (Ավստրալիա)՝ 3.43,52
  3. Քիրան Սմիթ (ԱՄՆ)՝ 3.43,94

Սքեթբորդինգ, տղամարդիկ, փողոց

  1. Յուտո Հորիգոմե (Ճապոնիա)՝ 37,18
  2. Քելվին Հիֆլեր (Բրազիլիա)՝ 36,15
  3. Ջագեր Իթոն (ԱՄՆ)՝ 35,35

Հրաձգություն, կանայք, օդամուղ ատրճանակ, 10 մետր

  1. Վիտալինա Բացարաշկինա (Ռուսաստան)՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)
  2. Անտոանետա Կոստադինովա (Բուլղարիա)՝ 239,4
  3. Ցզյան Ժանսին (Չինաստան)՝ 218,0

Լող, կանայք, 400 մետր, համալիր

  1. Յուի Օհասի (Ճապոնիա)՝ 4.32,08
  2. Էմմա Ուեյանթ (ԱՄՆ)՝ 4.32,76
  3. Հալի Ֆլիքինջեր (ԱՄՆ)՝ 4.34,90

Լող, կանայք, 4х100 մետր, ազատ ոճ

  1. Ավստրալիա՝ 3.29,69 (աշխարհի ռեկորդ)
  2. Կանադա՝ 3.32,78
  3. ԱՄՆ՝ 3.32.82

Խճուղային խմբային հեծանվավազք, կանայք

  1. Աննա Կիզենհոֆեր (Ավստրիա)՝ 3:52.45
  2. Անեմիկ վան Վլյոյտեն (Նիդերլանդներ)՝ +1.45
  3. Էլիզա Լոնգո Բորգինի (Իտալիա)՝ +1.29

Նետաձգություն, կանայք, թիմային

  1. Հարավային Կորեա
  2. Ռուսաստան
  3. Գերմանիա

Ջրացատկ, կանայք, զուգահեռ ոստնակ, 3 մետր

  1. Հան Վան / Հինմաո Շի (Չինաստան)՝ 326,40
  2. Ջենիֆեր Աբել / Մելիսա Սիտրինի-Բոլիե (Կանադա)՝ 300,78
  3. Թինա Պանզել / Լենա Հենտշել (Գերմանիա)՝ 284,97

Հրաձգություն, տղամարդիկ, օդամուղ ատրճանակ, 10 մետր

  1. Ուիլյամ Շեյներ (ԱՄՆ)՝ 251,6 (օլիմպիական ռեկորդ)
  2. Լի-Հաո Շեն (Չինաստան)՝ 250,9
  3. Յան Հաոժան (Չինաստան)՝ 229,4

Ծանրամարտ, տղամարդիկ, 61 կգ

  1. Ֆաբին Լի (Չինաստան)՝ 313 կգ (141 + 172, օլիմպիական ռեկորդ)
  2. Էկո Յուլի Իրավանա (Ինդոնեզիա)՝ 302 (137 + 165)
  3. Իգոր Սոն (Ղազախստան)՝ 294 (131 + 163)

Ձյուդո, կանայք, 52 կգ

  1. Ուտա Աբե (Ճապոնիա)
  2. Ամանդին Բուշար (Ֆրանսիա)
  3. Չելսի Ժիլ (Մեծ Բրիտանիա), Օդետե Ջուֆրիդա (Իտալիա)

Ձյուդո, տղամարդիկ, 66 կգ

  1. Հիֆումի Աբե (Ճապոնիա)
  2. Վաժա Մարգելաշվիլի (Վրաստան)
  3. Դանիել Կարգնին (Բրազիլիա), Բաուլ Ան (Հարավային Կորեա)

Ծանրամարտ, տղամարդիկ, 67 կգ

  1. Չեն Լիցզյուն (Չինաստան)՝ 332 կգ (144 + 187, օլիմպիական ռեկորդ)
  2. Լուիս Խավիեր Մոսկերա Լոսանո (Կոլումբիա)՝ 331 (151+180)
  3. Միրկո Ձանի (Իտալիա)՝ 322 (145+177)

Սուսերամարտ, կանայք, խոցասուսեր

  1. Լի Կիֆեր (ԱՄՆ)
  2. Իննա Դերիգլազովա (Ռուսաստան)
  3. Լարիսա Կորոբեյնիկովա (Ռուսաստան)

Սուսերամարտ, տղամարդիկ, ճկասուսեր

  1. Ռոմեն Քանյոն (Ֆրանսիա)
  2. Գերգեյ Շիկլոշի (Հունգարիա)
  3. Իգոր Ռեյզլին (Ուկրաինա)

Թաեքվոնդո, կանայք, 57 կգ

  1. Անաստասիա Զոլոտիչ (ԱՄՆ)
  2. Տատյանա Մինինա (Ռուսաստան)
  3. Լո Չիա-Լինգ (Տայպեյ), Կուբրա Հատիս Իլգուն (Թուրքիա)

Թաեքվոնդո, տղամարիկ, 68 կգ

  1. Ուլուգբեկ Ռաշիտով (Ուզբեկստան)
  2. Բրեդլի Սինդեն (Մեծ Բրիտանիա)
  3. Չժաո Շուայ (Չինաստան), Հաքան Ռեչբեր (Թուրքիա)