18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Վրաստանի հարավ-արեւելքում ՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, հուլիսի 25-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Սեյսմոլոգների տվյալներով` ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: