Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Վարդենիսի հատվածում լարված է ։Այս մասին հայտնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
«Զուգահեռ սոցցանցերում տարածվում են կադրեր, որ ադրբեջանական ստորաբաժանումները տեխնիկայի ծավալուն շարժեր են իրականացնում սահմանի տարբեր հատվծներում`մասնավորապես Սեւ լճի հատվածում։
Թե ի ՞նչ աշխատանքներ ենք մենք իրականացնում դեռեւս տեսանելի չէ, սակայն մի բան հստակ է` պետք է մաքսիմալ լուրջ վերաբերվել ստեղծված իրավիճակին, քանի որ ինչքան Ադրբեջանը ամրապնդի իր նորաստեղծ դիրքեր, այնքան էլ ավելի ծանր հետեւանքներ է լինելու մեր համար կարճաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում»,- գրել է Մանգասարյանը։