կարևոր
232 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-25 17:44

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Հուլիսի 24-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10047 քաղաքացու հետազոտություն, որից 954-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2937 դեպք: Կատարվել է 27 999 թեստավորում: