Իսպանիայի երեք շրջանում միանգամից մի քանի խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ հրդեհներ են գրանցվել Անդալուզիա, Կաստիլիա-Լա Մանչա և Կատալոնիա ինքնավար համայնքներում։
Ալբասետե նահանգի Լյետոր բնակավայրի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 հա անտառ։ Նախօրեին սկսված հրդեհի մարմանը միացել է արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումը:
Կատալոնիայում միանգամից երկու հրդեհ է մոլեգնում Տարագոն և Ժիրոնա քաղաքներում։ Արդյունքում ոչնչացել է ավելի քան 1,1 հազար հա անտառ։
Անդալուզիա ինքնավար համայնքի Վիլյառասա մունիցիպալիտետում ևս նախօրեին հրդեհ է բռնկվել. այրվել է շուրջ 600 հա անտառ։