կարևոր
319 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-25 17:27

Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են, հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել

Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են, հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.

«Եվրոպայի սրտում ծնված, Եվրոպայի արժեքներով դաստիարակված Սորբոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր, Ֆրանսիայի դատավորների քննության հանձնաժողովի անդամ Արամ Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով իր «Համաբարբառ կանոնագիրք Հայոց» գերարժեք ու մեծածավալ մենագրության շնորհանդեսի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուղղակի մեկ անգամ ևս ապացուցեց, որ պետք չէ, հնարավոր չէ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը։ Մի քանի մտքեր մեջբերեմ Եվրոպական արժեքները կամա, թե ակամա յուրովի ընկալած մեր հայրենակիցների համար՝ անվանի պրոֆեսորի ելույթից.

- թուրքիան և ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք.հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել,

- թուրքերը և ադրբեջանցիները միայն տարածքային խնդիրներ չունեն մեզ հետ, նրանք անթաքույց տենչում են մեզ ոչնչացնել ամբողջությամբ,

- 18-րդ դարի կեսերից սկսած մարդու իրավունքները սահմանելիս, քաղաքակրթությունը «վտարել է» Աստծուն իր հոգուց, և այդ համատեքստում պատահական չէ, որ մարդկությանը սպառնացող անկհայտ աղետները թողած, գերիշխողը դարձել է ԼԳԲՏ համայնքի շահերի անխաթար գերակայությունը։

Չշարունակեմ, արդեն հասկացողի համար մնացյալը պարզ է։ Կրկնում եմ, այսպես են մտածում անվանի բուհերում դասավանդող աշխարհահռչակ հայ իրավագետները, իսկ տեղական «կոլեգաները» շարունակում են թմբիրի մեջ մնալ ...