կարևոր
307 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-25 16:35

Հայկ Մարտիրոսյանը սկսում է պայքարը

Հայկ Մարտիրոսյանը սկսում է պայքարը

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը սկսում է պայքարը 1/8 եզրափակիչում։ Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեի (Իրան), որը պաքարից դուրս էր թողել Պենտալա Հարիկրիշնային (Հնդկաստան)։ Հուլիսի 25-ին առաջին դասական պարտիան է։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում Հայկ Մ․ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) - Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանի չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին, երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին, երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար Շաքրիյար Մամեդյարովին, չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Խաղին ուղիղ հեղարձակմամբ կարող եք հետևել այստեղ՝ https://chess24.com/en/watch/live-tournaments/sochi-fide-world-cup-2021/5/6/1?fbclid=IwAR0mWNgF-HqoyKfDCid7K6C8U0qhdPwZtUHPaUMp-W5t4cmnS-9hfZIGw2A