կարևոր
6205 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-25 15:41

Տեսահոլովակում պարողներից մեկը հայ երիտասարդներին սպանողներից մեկն է, տեսեք ոնց է ուրախանում. Վարդան Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսահոլովակում  պարողներից մեկը  հայ երիտասարդներին սպանողներից մեկն է, տեսեք ոնց է ուրախանում. Վարդան Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Պետրոսյանը կադրեր է հրապարակել այսօր տեղի ունեցած հարսանիքից: Ամուսնացողը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից պատգամավոր դարձած, նախկին իմքայլական Հայկ Սարգսյանն է, առավել հայտնի՝ շիշ բռնող մականունով, կինն էլ՝ հայտնի գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը: 

«Այս տեսահոլովակում պարողներից մեկը պայմանավորված պատերազմում 11 000 հայ երիտասարդի սպանողներից մեկն է, որին նորմալ ազգը վաղուց գլխատած պիտի լիներ: Տեսեք ոնցա ուրախանում ու ճիշտ էլ անումա, որովհետև գիտի որ դեմը ազգ չկա, որը իրեն կպատժի, իսկ ով էլ որ կար, Եռաբլուրում է պառկած:

Ամոթ մեզ, մենք ազգ կոչվելու իրավունք չունենք: Էլ ոչ հայրենիքի կորստի զգացում կա, ոչ էլ իսկական հայ կա, որ սրանց սատկացնի: Հայաստանը դարձելա անհայրենիք ու խեղկատակ զոմբիների երկիր»,- գրել է Պետրոսյանը: