կարևոր
412 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-25 12:29

Ուժեղագույն հրաձգուհիների պայքարում Հայաստանի մարզուհին գրավեց 18-րդ հորիզոնականը

Ուժեղագույն հրաձգուհիների պայքարում Հայաստանի մարզուհին գրավեց 18-րդ հորիզոնականը

Հայաստանի մարզուհի Էլմիրա Կարապետյանը Տոկիոյում անցկացվող Օլինպիական խաղերին օդամղիչ ատրճանակ, 10մ կանանց մրցումներում 600 հնարավորից խոցել է 573 միավոր և աշխարհի ուժեղագույն 53 հրաձգուհու պայքարում գրավել 18-րդ հորիզոնականը:

Եզրափակիչի փուլ մտնելու համար մեր մարզուհուն չհերիքեց ընդամենը 4 միավոր:

Նա չորս կրակահերթից հետո գտնվում էր առաջատարների խմբում, սակայն նախավերջին` 5-րդ կրակահերթում, կորցրեց 8 միավոր։

Նշենք, որ Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից 52 կգ Կորյուն Սողոմոնյանը կփորձի պայքարել մեդալների համար: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին: Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա մրցման մեկնարկը լուսադեմին 06:00-ից է:

Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից: