կարևոր
607 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-25 11:30

Երևանի բենզալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի բենզալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Չ․) բախվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի արգելապատնեշին, որից հետո բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:

Այրվել է բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարք: