կարևոր
256 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-25 11:10

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4587-ը` մահվան ելքով: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 վարակակիր: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: