Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում, Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն՝ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևն է: Մենամարտը կմեկնարկի հուլիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 07:36-ին:
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում՝ Բաչկովը պայքարը սկսեց Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: