Հուլիսի 25-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com -ը։
Երևանի Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ հայտնաբերել են տղամարդու դի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: