կարևոր
283 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-25 10:10

Այսօր հուլիսի 25-ն է․1897թ․այս օրը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կազմակերպեց Խանասորի արշավանքը

Այսօր հուլիսի 25-ն է․1897թ․այս օրը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կազմակերպեց Խանասորի արշավանքը

Հուլիսի 25-ը տարվա 206-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 159 օր։

  • 373թ. - մահացել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերից մեկը։
  • 1567 թ. - հիմնադրվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը։
  • 1897 թ. - Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպվեց Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվեցին քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորեցին նրանց: 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների։
  • 1922թ. -Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևոգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք Շահնազարյանցը։
  • 1975 թ. - ծնվել է Արմեն Աշոտյանը, հայ քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
  • 1980 թ. - մահացել է Վլադիմիր Վիսոցկին, ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան (ծն. 1938)։
  • 1996 թ. - մահացել է Միքայել Թարիվերդիևը, ազգությամբ հայ խորհրդային նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ (ծն. 1931)։
  • 2000 թ. - Փարիզի  մերձակայքում Էյր Ֆրանս ավիաընկերության Կոնկորդ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 109 մարդիկ։