կարևոր
85 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-24 23:45

Ճապոնիայում թայֆունի հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Ճապոնիայում թայֆունի հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

«Ին-ֆա» թայֆունի հետևանքով Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում տուժել է առնվազն 5 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քամու արագությունը հասնում է 40 մ/վ-ի: Թայֆունի հետևանքով Օկինավայի օդանավակայանում չեղարկվել է առնվազն 56 ներքին թռիչք, դադարեցվել է նավային հաղորդակցությունը, քանի որ առանձին հատվածներում ալիքների բարձրությունը հասնում է 10 մետրի: