կարևոր
1066 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-24 21:19

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են հայ-վրացական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են հայ-վրացական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: 

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն:

Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության` այցի նպատակն է քննարկել վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: