կարևոր
295 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-24 20:14

Տոկիո-2020. Առաջին օրվա մեդալակիրները

Տոկիո-2020. Առաջին օրվա մեդալակիրները

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին մեդալային օրը խաղարկվեց մեդալների 11 հավաքածու: Առաջին օրվանից հետո մեդալային հաշվարկի առաջատարը Չինաստանն է, որը նվաճել է 3 ոսկե ու մեկ բրոնզե մեդալ: Ճապոնիան ու Իտալիան մեկական ոսկե ու արծաթե մեդալներով բաժանում են 2-3-րդ տեղերը:

Մյունխեն-1972-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկային մեդալային օրը: ԱՄՆ-ի թիմը ներկայացուցիչ ուներ 5 մարզաձևում:

Հուլիսի 24-ին պայքարի մեջ մտավ նաև Հայաստան 17 ներկայացուցչից առաջինը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը: Հենացատկի մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին: Նժույգ թափեր վարժության որակավորման փուլում 28-ամյա Դավթյանը գրանցեց 9-րդ արդյունքը և չկարողացավ նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքեց 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Երկրորդ մեդալային օրը՝ հուլիսի 25-ին, Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ, 10 մետր):

Տոկիո-2020, առաջին օրվա բոլոր մեդալակիրները

Հրաձգություն, կանայք, օդամղիչ հրացան, 10մ

  1. Յան Ցյան (Չինաստան) – 251,8 (օլիմպիական ռեկորդ)
  2. Անաստասիա Գալաշինա (Ռուսաստան) – 251,1
  3. Նինա Կրիստեն (Շվեյցարիա) – 230,6

Հեծանվասպորտ, շոսե, տղամարդիկ, խմբակային մրցում

  1. Ռիչարդ Կարապաս (Էկվադոր) – 6:05.26
  2. Վաուտ վան Արտ (Բելգիա) – 1.07
  3. Տադեյ Պոգաչար (Սլովենիա) – 1.07

Ծանրամարտ, կանայք, 49 կգ

  1. Չժիհոյ Հո (Չինաստան) – 210 կգ (94 +116, օլիմպիական ռեկորդ)
  2. Չանու Սաիհոմ Միրաբայի (Հնդկաստան) – 202 կգ (87+115).
  3. Վինդի Կանտիկա Այսա (Ինդոնեզիա) – 194 կգ (84+110).

Նետաձգություն, միկստ, թիմային պայքար

  1. Հարավային Կորեա
  2. Հոլանդիա
  3. Մեքսիկա

Հրաձգություն, տղամարդիկօդամղիչ ատրճանակ10մ

  1. Ջավադ Ֆորուգհի (Իրան) – 244,8 (օլիմպիական ռեկորդ)
  2. Դամիր Միկեց (Սերբիա) – 237,9
  3. Պան Վեյ (Չինաստան) – 217,6

Ձյուդո, կանայք, 48 կգ

  1. Դիստրիա Կրասնիկի (Կոսովո)
  2. Ֆունա Տոնակի (Ճապոնիա)
  3. Դարյա Բելոդեդ (Ուկրաինա), Ուրանցեցեգ Մունկբատ (Մոնղոլիա)

Ձյուդո, տղամարդիկ, 60 կգ

  1. Նաոհիսա Տակատո (Ճապոնիա)
  2. Յան Յուն Վեյ (Չինական Թայբեյ)
  3. Էլդոս Սմետով (Ղազախստան), Լուկա Մխեիդձե (Ֆրանսիա)

Սուսերամարտ, կանայք, խոցասուսեր

  1. Սուն Իվեն (Չինաստան)
  2. Անա Մարիա Պոպեսկու (Ռումինիա)
  3. Կատրինա Լեխիս (Էստոնիա)

Սուսերամարտ, տղամարդիկ, թրամարտ

  1. Արոն Սիլադյի (Հունգարիա)
  2. Լուիջի Սամելե (Իտալիա)
  3. Չուն Հվան Կիմ (Հարավային Կորեա)

Թաեքվոնդո, կանայք, 49 կգ

  1. Պանիպակ Վոնգպատանակիտ (Թաիլանդ)
  2. Ադրիանա Սերեսո (Իսպանիա)
  3. Աբիշագ Սեմբերգ (Իսրայել), Տիյանա Բոգդանովիչ (Սերբիա)

Թաեքվոնդո, տղամարդիկ, 58 կգ

  1. Վիտո Դելակվիլա (Իտալիա)
  2. Մոհամեդ Ջենդուբի (Թունիս)
  3. Միխայիլ Արտամոնով (Ռուսաստան), Յանգ Յուն (Հարավային Կորեա):