կարևոր
316 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-24 17:02

Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել

Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել

Հնդկաստանում հորդառատ անձրեւները պատճառ են դարձել ջրհեղեղի ու սողանքների, ինչի հետեւանքով առնվազն 138 մարդ է մահացել:

Մոտ 84 հազար մարդ տարհանվել է ավելի ապահով վայր: Ամենաշատը տուժել է Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգը:

Մումբայում, որը երկրի ֆինանսական կենտրոնն է ու Մահարաշտրայի վարչական կենտրոնը, հայտարարվել է տագնապի կարմիր ազդանշան: