Ընկերներ ջան, ուզում եմ տեղեկացնել, ոստիկանությունն իրենից կախված ամեն ինչ արեց, որ Սյունիքի համայնքապետերի և քաղաքական նպատակներով մյուս կալանավորվածների ազատության պահանջով մեր էսօրվա ստորագրահավաքը չկայանա: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի անդամ Անժելա Նալբանդյանը:
«Ի՞նչ ասեմ, որոշման հեղինակներին մաղթում եմ` մի օր էլ իրենք հայտնվեն նույն իրավիճակում:
Իսկ ստորագրահավաքը կշարունակենք օնլայն (քիչ հետո հղում կտեղադրեմ իմ էջում), մինչև դեղերն ազդեն»:
Հիշեցնենք, որ երեկ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի՝ Առուշ Առուշանյանի (Գորիսի համայնքապետ), Մխիթար Զաքարյանի (Մեղրի համայնքի նախկին ղեկավար), Մանվել Փարամազյանի (Քաջարանի քաղաքապետ) եւ Արթուր Սարգսյանի (Սիսիանի քաղաքապետ) ստորագրահավաք էր սկսվել Հյուսիսային պողոտայում: