կարևոր
349 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-24 15:50

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդների որոշումը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդների որոշումը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ դատապարտել է Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդների որոշումը՝ բացել կղզու լքված հանգստավայրերից մեկը` Վարոշան, որը թուրքական բանակի ներխուժումից հետո համարվում է չեզոք գոտի:

Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ վերանայել այդ ծրագիրը:

Ավելի վաղ թուրքական կողմից այդ քայլը դատապարտել էին Կիպրոսի՝ միջազգայնորեն ճանաչված հունական կառավարությունն ու արեւմտյան երկրները, այդ թվում` Միացյալ Նահանգները: 1974 թվականին` թուրքական բանակի ներխուժումից հետո, Վարոշայում ապրող մոտ 17 հազար հույներ ստիպված էին լքել իրենց բնակավայրը:

Տասը տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւն արձանագրել էր՝  Վարոշան պետք է անձեռնմխելի մնա մինչեւ կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը, բացի այդ՝  պահանջել էր այն հանձնել ՄԱԿ-ի կառավարմանը: