Հուլիսի 24-ին՝ ժամը 11:40-ի սահմանում, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում։ Իրար են բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 մարդու, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։
Վրաերթի ենթարկված 3 քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։