Հարավային Կովկասում կայուն խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտության մասին ահազանգել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն՝ մատնանշելով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը: Այս մասին գրում է irna.ir -ը:
Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ: Խաթիբզադեն հայտնել է նաև Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: