կարևոր
610 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-24 11:33

Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսեր կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսեր կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։