կարևոր
538 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-24 11:03

Հայաստանում կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք

Հայաստանում կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք

Հուլիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 299 599 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է: