կարևոր
922 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-24 09:25

Չինաստանում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև

Չինաստանում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև

Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև(612մմ), առաջացնելով ավերիչ ջրհեղեղ։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ Չինաստանում Հենան նահանգում հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղի հետևանքով զոհվել է 33 մարդ, ևս ութն անհետ կորել է:

Աղետից տուժել է ավելի քան 3 միլիոն մարդ: