կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-24 09:11

Այսօր հուլիսի 24-ն է․ 1935 թ. այս օրը Թբիլիսիում գործարկվեց մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է

Այսօր հուլիսի 24-ն է․ 1935 թ. այս օրը Թբիլիսիում գործարկվեց մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է

Հուլիսի 24-ը տարվա 205-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 160 օր։

  • 1701 թ. - ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվեց Դետրոյթ քաղաքը:
  • 1783 թ. - ծնվել է Սիմոն Բոլիվարը, լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810-26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը (մահ. 1830 թ.):
  • 1802 թ. - ծնվել է Ալեքսանդր Դյումա (հայր)ը, ֆրանսիացի հանրահայտ գրող (մահ. 1870 թ.):
  • 1935 թ. - Թբիլիսիում գործարկվեց մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է:
  • 1969 թ. - ծնվել է Ջենիֆեր Լոպեսը, հանրահայտ ամերիկացի երգչուհի, նաև երգահան ու դերասանուհի:
  • 1977 թ. - ավարտվեց Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը:
  • 2012 թ. - Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվեց Նոր Ալիք 2012 երգի միջազգային մրցույթը: