կարևոր
370 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-23 23:55

Հուլիսի 24-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 24-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկու:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +22, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +32 աստիճան ջերմություն: