Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ընթացիկ տարում փորձելու են հնարավորինս աջակցել պատերազմի հետեւանքով անօթեւան դարձած, Արցախից ժամանած եւ տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին:
Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը եւս մնալու է գործընկերների ուշադրության կենտրոնում:
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, մինչեւ տարեվերջ, Հադրութից Վայոց ձորի մարզ տեղափոխված Միքայելյանների համար Արենիում հիմքից տուն կկառուցվի: