կարևոր
2596 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-23 21:50

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա վիրավոր

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա վիրավոր

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:18-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մ-4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Շ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մետր սահելով բախվել ծառին:

Փրկարարները դուրս են բերել տուժածին և մոտ 25 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։