կարևոր
451 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-23 21:33

Այս իշխանությանը պետք են խամաճիկներ, որ եթե Սյունիքում նոր զարգացումներ լինեն, ընդդիմացող ու պայքարող գործիչներ չլինեն․ Աննա Գրիգորյան

Այս իշխանությանը պետք են խամաճիկներ, որ եթե Սյունիքում նոր զարգացումներ լինեն, ընդդիմացող ու պայքարող գործիչներ չլինեն․ Աննա Գրիգորյան

Ակնհայտ է, որ ընտրություններից հետո քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես Սյունիքի համայնքապետերի նկատմամաբ, քանի որ վերջիններս այն մարդիկ էին, որոնք տեսնելով պատերազմի ընթացքում այս իշխանության կայացրած որոշումների հետևանքները՝ Սյունիքի համար, որոշեցին իրենց բողոքի նոտան հղել և ասել, որ այս իշխանությունները պետք է հեռանան։ Այս մասին Հյուսիսային պողոտայում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետեր Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի ստորագրահավաքի ժամանակ։ 

«Եվ հենց այս ըմբոստությունն է, որ արժանացավ նման հետևանքների։ Այսինքն սա բացառապես քաղաքական հետապնդման տիրույթում պետք է տեսնել, բայց նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, այո՛, Սյունիքի հետ կապված կարող են նոր զարգացումներ լինել և այս իշխանություններին ձեռնտու է, որպեսզի ուժեղ համայնքապետերը, որոնք նաև ամբողջ պատերազմի ընթացքում առաջնագծում են եղել և իրականացրել են Սյունիքի ինքնապաշտպանությունը, պարզապես մեջտեղից դուրս գան և այնտեղ նշանակեն իրենց խամաճիկներին։ Այս ամենը նրա համար է, որ եթե Սյունիքում նոր զարգացումներ լինեն, ընդդիմացող ու պայքարող գործիչներ չլինեն»,-նշեց Գրիգորյանը։