24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ:
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։
Ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։
Էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին՝
• ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք
• քաղաքացիություն չունեցող անձինք
• կացության իրավունք ունեցող անձինք
Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն: