10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Դա նույնն է՝ պայքարես քո ընտանիքի, երեխաների, թոռնիկների համար։ Իհարկե, պետք է պայքարենք, կառուցենք այնպիսի երկիր, որտեղ և՛ ապրելու ցանկություն ենք ունենալու, և՛ որով մենք հպարտանալու ենք։ Երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Այսօր, ցավոք, հպարտանալու առանձնապես բան չկա, բայց ամեն ինչ մեր ձեռքում է։ Եթե բոլոր կարող, մտածող մարդիկ, այս վիճակից ելնելով, պլանավորեն երկիրը լքել, ապա մենք երբեք հրապուրիչ երկիր չենք ունենալու։
Մնա՛լ, պայքարե՛լ և աշխատե՛լ մեր երկրի համար»,-նշել է Քոչարյանը: